Մանուել Նոյերը նոր պայմանագիր կկնքի Բավարիայի հետ
Իտալացի սպորտային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն նշում է, որ Մյունխենի Բավարիան և Մանուել Նոյերը նոր պայմանագիր կկնքեն։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Նշվում է, որ Նոյերը նշել է, որ ինքը Բավարիայի մի մասնիկն է և ցանկանում է շարունակել իր պատմությունն այդ ակումբի հետ։
Նշենք նաև, որ պայմանագրի մասին այլ մանրամասներ հայտնի չեն։