Հետևեցի ԱԺ-ում Թուրքիայի հետ մեր երկրի բանագնացի ելույթին ու պահվածքին. անխոնջ տգիտություն, ագրեսիա, բանագնացին ոչ վայել անհավասարակշռություն. Աբրահամ Գասպարյան
Տասնյակ հիմնավորումների կողքին, հարկ եմ համարում ընդգծել երկու կարևոր խնդիր, որ պաշտոնական Երևանը պետք է կարողանա լուծել Անկարայի հետ մեկնարկած բանակցային պրոցեսին զուգահեռ: Այս մասին ֆեյսբուքան իր էջում գրել է մեկնաբան Աբրահամ Գասպարյանը:
«1- բազմակողմանի ինտենսիվ բանակցություններ (դիվանագիտական հարաբերությունների հաստատում, փոխադարձ ճանաչում) Մեծ Մերձավոր Արևելքի սուննիական երկու ախոյան մայրաքաղաքների՝ էլ-Ռիադի և Իսլամաբադի հետ, ինչը հնարավորություն կտա խուսանավելու Միջին Ասիայում սպասվող հակառուսական (Հայաստանն ընկալվում է որպես ռուսական արբանյակ) հնարավոր գործողություններից:
ՀՀ և Արցախի ազգային-պետական շահն այս պահին ենթադրում է չգտնվել հակառուսական, հակաիրանական, հակաչինաստանյան գեոպոլիտիկ առանցքներում, նախագծերում: 4 տարի շարունակ առաջ եմ տարել արտաքին քաղաքականության ուղղահայաց վեկտորի՝ Մոսկվա-Երևան-Թեհրան առանցքի ձևավորման անհրաժեշտությունը, ինչին Ռուսաստանն ու Իրանն արդեն գնում են:
2- թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը պետք է շրջանցի Հայաստանը իսլամական (պանիսլամական, պանթուրանական, պանթյուրքական) մոդիֆիկացված պրոյեկտների փորձադաշտ կամ միջանցք դարձնելուց:
Հ.Գ- հետևեցի ԱԺ-ում թուրքիայի հետ մեր երկրի բանագնացի ելույթին ու պահվածքին: Անխոնջ տգիտություն, ագրեսիա, բանագնացին ոչ վայել անհավասարակշռություն... թերահավատ եմ ստատուսիս հարցում»: