Ադրբեջանն առաջիկայում կսկսի գործարկել դեպի Շուշի և Աղդամ տրանսպորտային երթուղիները
Այս տարվա հունվարի 24-ից նախատեսվում է առաջին կանոնավոր ավտոբուսային երթուղիների բացումը դեպի Շուշի և Աղդամ։
Այս մասին տեղեկանում ենք Haqqin.az-ից:
Նախնական փուլում ավտոբուսային ուղևորափոխադրություն կիրականացվեն Շուշի և Աղդամ քաղաքների ուղղությամբ։ Նախատեսվող երթուղիներից են նաև Բաքու-Շուշի-Բաքու, Բաքու-Աղդամ-Բաքու և այլն երթուղիներ: