Կառավարությունը պետք է ապահովի Մամիկոն Ասլանյանի մասնակցությունն ավագանու առաջին նիստին. Գոռ Բադյան
«Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն անդրադարձել է Վանաձորի հետընտրական իրավիճակին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքի անդամ Գոռ Բադյանը և հավելել.
«Վանաձորում տեղական իշխանությունների ձևավորման խնդրի մասին Վանաձորում ավագանու առաջին նիստի կայացման ու համայնքի ղեկավարի ընտրության ձգձգման ու տապալման հետագա փորձերը բոլոր խաղացողների (ընտրություններին մասնակցող թիմներ, կուսակցություններ և այլն) մոտ, ինչպես նաև ընտրողների շրջանում կհանգեցնեն Հայաստանում տեղական ինքնակառավարման լեգիտիմության, իրավական համակարգի նկատմամբ վստահության կորստի։
Ավելին, Վանաձորը նշանային է, և հասել ենք մի սահմանագծի, երբ Վանաձորում ստեղծված իրավիճակը կարող է դառնալ եվրոպական մի շարք կազմակերպությունների կողմից Հայաստանում ժողովրդավարության գնահատման հիմնական ցուցիչներից։
Ի դեպ, Մամիկոն Ասլանյանը ԵՄ ԱլԳ ԿՈՌԼԵԱՊ-ում (Եվրանեսթ-ի համարժեքն է) Հայաստանի պատվիրակության անդամ է։
Այդպիսով անհրաժեշտ է,
-Վերաքննիչ վարչական դատարանի կողմից «Լուսավոր Հայաստան» կուսակցության վերաքննիչ բողոքի մերժումից հետո ողջամից ժամկետում հրավիրել ու կայացնել Վանաձորի ավագանու առաջին նիստը,
-Կառավարությունը պետք է ապահովի Մամիկոն Ասլանյանի մասնակցությունն ավագանու առաջին նիստին։
Հիշեցման կարգով կցում եմ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia
Վանաձորի Համայնքապետարան
Մամիկոն Ասլանյան դաշինք
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան»