Պեսկովը խոսել է Ուկրաինայի սահմաններին մոտ գտնվող ռուս զինվորականների մասին
Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերը արձագանք են տարածաշրջանում ստեղծված լարվածությանը, ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսական զորքերը գտնվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ ուկրաինական սահմանի մոտ, և մենք անհրաժեշտ ենք համարում նրանց թողնել այնտեղ՝ ի դեմս շատ լարված իրավիճակի, անբարյացակամ մթնոլորտի, որը ստեղծված է ՆԱՏՕ-ի կողմից՝ տարբեր զորավարժությունների, ՆԱՏՕ-ի կործանիչների և լրտեսական ինքնաթիռների, ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների առաջխաղացման տեսքով»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։
Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ Մոսկվան ստիպված է արձագանքել և «նախազգուշական միջոցներ ձեռնարկել». «Հետևաբար, մեր զինվորականներն այնտեղ մեր տարածքում են»։