Ադրբեջանի բանակում զինծառայող է մահացել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ժամկետային զինծառայող, շարքային Մամեդլի Ջավիդան Աբդուլազիզ օղլուի մահվան մասին տեղեկությունը՝ զենքի հետ վարվելու կանոնների կոպիտ խախտման հետևանքով։
Այս մասին հայտնում են երկրի ՊՆ-ից։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, դեպքի առթիվ կատարվում է քննություն։