Ադրբեջանական կողմն անցած Բերձորի բնակիչը վերադարձվել է
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ 1953թ. ծնված Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանը, որը մոլորվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ վերադարձվել է հայկական կողմին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: