Տեղի է ունեցել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2021թ.-ի տարեկան ամփոփիչ ընդհանուր ժողովը
Տեղի է ունեցել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2021թ.-ի տարեկան ամփոփիչ ընդհանուր ժողովը, որը հետաձգվել էր ամանորյա տոնական օրերին Տեսչական մարմնի լարված աշխատանքների պատճառով։
Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, բարձր գնահատելով նախորդ տարվա թիմային նվիրումով աշխատանքը, ամփոփել է համատեղ իրականացված աշխատանքները` ստուգումների կատարողականը, հակահամաճարակային վերահսկողական ահռելի քանակի միջոցառումները, սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատանքերը և նախորդ տարվա օրենսդրական փոփոխությունների արդյունքում նոր լիազորություններով աշխատանքային իրավունքի վերահսկողական միջոցառումները։ Ներկայացվել են արդեն այս տարվա կարևոր անելիքները` կառավարության ծրագրում տեղ գտած Տեսչական մարմնին վերաբերող միջոցառումների մասով, տարեկան ծրագրով հաստատված անելիքների և ներքին նախաձեռնությունների պլանները։
ԱԱՏՄ արհեստակցական միության անունից շնորհակալագրերով և Տեսչական մարմնի կրծքանշաններով խրախուսվել են մի շարք աշխատակիցներ՝ մարզային, սահմանային հսկիչ կետերի և կենտրոնական ապարատի ստորաբաժանումներից։
Տեսչական մարմնի ղեկավարի կողմից խրախուսվել են «Տարվա լավագույն տարածքային պետ» և «Տարվա լավագույն վարչության պետ» անվանակարգերով ընտրված թեկնածուները։