Միջազգային կապի հետ խնդիրներ կան. վնասվել են Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխները
Սիրելի բաժանորդներ, տեղեկացնում ենք, որ այս պահին խնդիր կա միջազգային կապուղիների հետ։ Այս մասին ֆեյաբուքյան իր էջում հայտարարել է Բիլայն ընկերությունը
Մասնավորապես՝ վնասվել են Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխները, որի հետևանքով մեր բաժանորդները զրկվել են Ինտերնետ կապի հասանելիությունից: Վրաստանի գործընկերների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները ծառայության վերականգման համար: Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար։