Ղազախստանում աշխատանքից ազատել են Նազարբաևի փեսային
«ԿազՏրանսՕյլ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Դիմաշ Դոսանովի և «ՔազաքԳազ» ազգային ընկերության խորհրդի նախագահ Կայրաթ Շարիպբաևի լիազորությունները դադարեցվել են։ Այս մասին ասվում է «Սամրուկ-Կազինա» պետական հիմնադրամի հաղորդագրության մեջ, փոխանցում է Интерфакс-ը։
Դոսանովը Նուրսուլթան Նազարբաևի կրտսեր դստեր՝ Ալիայի ամուսինն է։
Շարիպբաևը, ըստ որոշ լրատվամիջոցների, ոչ պաշտոնական ամուսնության մեջ է Ղազախստանի առաջին նախագահի ավագ դստեր՝ Դարիգայի հետ։