ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը
«ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը։ Կոչ ենք անում Անկարային և Երևանին շարունակել ջանքերը»։ Այս մասին իր Twitter-ում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մշտական ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
Նշենք, որ նախօրեին Մոսկվայում կայացել է Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը՝ երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հարցով։