Ռուս զինվորականներն ամբողջությամբ լքել են Ղազախստանը
«Բոլոր 10 ինքնաթիռները՝ ՀԱՊԿ-ի ռուս խաղաղապահներով, Ղազախստանից ժամանել են Իվանովոյի «Սևերնի» օդանավակայան։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ օդանավակայանում վերջին ինքնաթիռի վայրէջք կատարելուց հետո հանդիսավոր միջոցառումներ են անցկացվելու ռուս դեսանտայիններին դիմավորելու համար, ովքեր պրոֆեսիոնալ կերպով կատարել են բոլոր առաջադրանքները։