Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցում պայքարը շարունակվում է Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe 1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Պահանջատիրական ցույց՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրկիզել են «Audi A4» -ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել Սիրիայի ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Մերժիր գժին»-ը փորձեց փակել Իսակովի պողոտան, բերետները բացեցին (տեսանյութ) Քրդամետ կուսակցություններն Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Բաքուն Փաշինյանի ձեռքով ՀՀ-ում սահմանագծում է կատարում, ողջ գործընթացն ապօրինի է. Օհանյան (տեսանյութ) Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս․ Թրյուդո Ապրիլի 25-26-ը ջուր չի լինի մի շարք հասցեներումԻնչպես է Աննա Հակոբյանն ինքնամոռաց պարում «Ամառ» ռեստորանում (տեսանյութ)Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք․ իրավապաշտպանՄեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա ամրանալու. Ալեն ՍիմոնյանԻնձ ասում են՝ մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր․ հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ․ Նազենի Հովհաննիսյան
Մամուլ

Եթե Փաշինյանը հեռանալու է ոչ կոմպետենտության, պաշտոնին չհամապատասխանելու պատճառով, ապա Ալիևին և Էրդողանին շատ ավելի լուրջ մեղադրանքներ են սպասվում

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․

«Ձեւով Ալիեւի ելույթները հոխորտալից են, բայց բովանդակության մեջ, եթե ուշադիր կարդանք, լուրջ մտավախությունների տարրեր կան, եւ այդ տագնապներն, անշուշտ, ավելացել են Ղազախստանում վերջին իրադարձություններից հետո: Ի հեճուկս Հայաստանում տարածված կարծրատիպերի՝ Պուտին-Նազարբաեւ եւ Պուտին-Տոկաեւ հարաբերություններն այնքան էլ հովվերգական չեն, եւ, ի դեպ, անկախ նրանից՝ կմնա՞ն Ղազախստանում ՀԱՊԿ ուժերը, թե՞ չեն մնա, խնդիրներն ամենեւին էլ լուծված չեն: Այդ իրադարձություններն, անշուշտ, ազդանշան են նաեւ Ալիեւի համար: Փորձառու քաղաքական գործիչ լինելով՝ նա հասկանում է, որ իր, ինչպես նաեւ Էրդողանի «թագավորությունը» կարող է եւ հավերժ չլինել: Այդ երկու լիդերները կարող են այնպես, մեղմ ասած, «վերջնականապես հոգնեցնել» թե՛ Ռուսաստանին եւ թե՛ Արեւմուտքին, որ նրանց հանդեպ վերաբերմունքը կդառնա ավելի քան սառը, իսկ աշխարհի առջեւ միայնակ լինելը (կամ միայն Պակիստանի աջակցությունն ունենալը) դժվար կլինի: Միայնակ նույնիսկ Հիտլերը չի դիմացել:

Ալիեւին շտապ պետք են նոր «հաջողություններ»՝ «խաղաղության պայմանագրի», իրեն հարմար սահմանազատման-սահմանագծման եւ «միջանցքի» տեսքով: Ո՞վ է հարցը հետաձգում: Հայաստա՞նը, որի վարչապետը կանի այն, ինչ իրեն Պուտինը կհրահանգի: Ոչ, գլխավոր խոչընդոտը Ռուսաստանն է, եւ որոշ չափով նաեւ՝ Արեւմուտքը: Ինչպես հայտնի է, ավտորիտար երկրներում իշխանությունն ընտրությունների միջոցով չի փոխվում: Եթե մոտակա 30 տարվա ընթացքում Փաշինյանին հաջողվի ընտրություններ անցկացնել, ապա նա ամեն անգամ կվերարտադրվի, եւ քաղաքացիների վերաբերմունքն այստեղ վճռորոշ գործոն չի լինի:

Նույնը՝ Ադրբեջանում, Թուրքիայում եւ այլուր: Իշխանությունը սկզբից պետք է փաստացի փոխվի փողոցում ու հետո միայն իրավիճակն ամրագրվի քվեարկությունների եւ ընտրությունների միջոցով: Դրա համար պետք է ա/ քաղաքացիների խիստ դժգոհությունը, բ/ վերնախավի լուրջ պառակտումը, գ/ «հովանավոր» երկրի (երկրների) աջակցության բացակայությունը: Հիշյալ երեք երկրների պարագայում դա այս պահին ֆանտաստիկ է թվում:

Բայց նույնքան անիրական էր դա թվում Ղազախստանում՝ ահա թե ինչու է Ալիեւը մտահոգված: Եթե նման սցենարի դեպքում Փաշինյանը հեռանալու է ոչ կոմպետենտության, պաշտոնին չհամապատասխանելու պատճառով, ապա Ալիեւին եւ մանավանդ Էրդողանին շատ ավելի լուրջ մեղադրանքներ են սպասվում»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։