Մենք մտադիր ենք մասնակցել Ադրբեջանում վերականգնողական աշխատանքներին․ Զելենսկի
Մենք հստակ ծրագրեր ունենք առևտրաշրջանառության հետագա աճի հետ կապված մինչև 2024 թվականը։ Մենք մտադիր ենք նաև ներդրումներ կատարել մի շարք համատեղ մեծածավալ նախագծերի հիման վրա՝ մասնակցելու Ադրբեջանում վերականգնողական աշխատանքներին։
AZERTAC-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ճեպազրույցում մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ուկրաինական ընկերությունները կարող են մասնակցել Ադրբեջանում իրականացվող նախագծերին։ Ադրբեջանի նախագահը հենց նոր հրավիրեց մեզ։ Բնականաբար, ադրբեջանական ընկերությունները նույնպես աշխատում են Ուկրաինայում։ Միևնույն ժամանակ, իհարկե, պետք է մտածել մեր ընկերությունների հետ համագործակցության ընդլայնման մասին»։