Ռուսաստանը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա մինչև փետրվարի կեսերը․ Սպիտակ տուն
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ասել է, որ ըստ ԱՄՆ-ի, Ռուսաստանը կարող է ներխուժել Ուկրաինա մինչև փետրվարի կեսերը։ «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա լրագրողներին ասել է ճեպազրույցում։Փսակին մտահոգություն է հայտնել, որ «Ռուսաստանի կառավարությունը ներխուժում է նախապատրաստում»։
«Ռուսական զինուժը ծրագրում է նման գործողություններ սկսել հունվարի կեսերից մինչև փետրվարի կեսերը»:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այս հրապարակումները, ասել է, որ նման տվյալները ոչնչով չեն հաստատվում և անհիմն են։