Վիգեն Մեսրոպյանը նշանակվել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Վիգեն Մանուկի Մեսրոպյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում:
Մինչ նոր նշանակումը Վ.Մեսրոպյանը զբաղեցնում էր ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնը: