«Արսենալը» կարող է գնել Դուշան Վլախովիչին
«Ֆիորենտինայի»՝ Դուշան Վլախովիչի տրանսֆերի համար կանխավճարի հսկայական պահանջը կարող է խանգարել «Արսենալին» այս ամիս հարձակվողին գնելու հարցում, գրում է Independent-ը:
Նրանք ցանկանում են, որ ավելի քան 60 միլիոն ֆունտ ստերլինգ լոնդոնյան ակումբը վճարի միանգամից, իսկ մյուս 15 միլիոն ֆունտ ստերլինգը վճարի հետո։
Նշվում է, որ կողմերը նախնական համաձայնություն ունեն, սակայն իտալական ակումբի կողմից դրված ֆինանսական պահանջները կարող են խանգարել տրանսֆերի իրականացմանը։