«Միլանը» ցանկանում է գնել Ալեսանդրո Ֆլորենցիի ամբողջական տրանսֆերը
«Ռոմայի» պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Միլանում», հիացրել է «ռոսոներիների» մարզչական շտաբին և ղեկավարությանը։ Այդ կապակցությամբ ակումբը որոշել է բանակցել հռոմեացիների հետ ֆուտբոլիստի լիարժեք տրանսֆերի շուրջ։
Միլանցիները պատրաստվում են ակտիվացնելգնման իրավունքը, որը ներառված էր Ֆլորենցիի վարձակալության պայմանագրում։ Տեղական Calciomercato թերթի տվյալներով տրանսֆերը կարժենա չորսուկես միլիոն եվրո։
Հարկ է նշել, որ այս մրցաշրջանում Ֆլորենցին բոլոր մրցաշարերում Միլանի կազմում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։