2022-ի տվյալներով դերասանները թքած ունեն վախի վրա. Մհեր Մկրտչյանը` «Իշխանություն 2» ֆիլմի քաստինգի մասին
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը հիշել է, թե ինչպես էին դերասանները խուսափում նկարահանվել «Իշխանություն» ֆիլմում։ Նա այդ մասին ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է
«2020-ի սկիզբն էր երբ «Իշխանություն» ֆիլմի քաստինգ էի անում: Դերասանների մի մեծ մաս վախենում էին նկարահանվել (ԻՄ) քաղաքական ֆիլմում:
Կարող եմ արձանագրել, որ 2022-ի տվյալներով դերասանները թքած ունեն վախի վրա»:
Հիշեցնենք, որ կինոռեժիսորն այս տարի կներկայացնի իր` «Իշխանություն 2» ֆիլմը։