Դեռ Սովետ էր, բայց հայ մտավորականները բոյկոտեցին Բաքվի կինոփառատոնը․ հորս, Հենրիկ Մալյանին կանչեցին Կարեն Դեմիրճյանի մոտ` բան չփոխվեց, չգնացին․ Մհեր Մկրտչյան
Սովետ էր դեռ: Սովետ։ Բայց հայ մտավորականները բոյկոտեցին Բաքվի կինոփառատոնը: Հորս, Հենրիկ Մալյանին, ուրիշներին կանչեցին Կարեն Դեմիրճյանի մոտ` բան չփոխվեց, չգնացին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռեժիսոր Մհեր Մկրչտյանը։
«Մեծերի սերունդը գնաց: Մալյան-Մկրտչյանի ժամանակաշրջանի «լածիրակները» Երկրորդի և Երրորդի «շեստյորկեքին» քծնելով ստացան գործ ու կոչում` հետագայում դառնալով նաև նիկոլի «մշակութային էլիտա»:
Ադրբեջանցիների հետ հանդիպումը չզարմացրեց: Չի զարմացնի նաև երբ նույն մարդիկ փորձեն դառնալ հաջորդ իշխանության հավատարիմ մշակութային մասը: Բայց չի ստացվի: նիկոլի «հետևում» գտնվելը չի մարսվի` Եռաբլուրը վկա»: