Այս երկու պաշտոնյաների անգործության հետևանքով Պահեստազորի սպաները մինչ այսօր չեն ստացել իրենց հասանելիք թոշակները․ հայտարարություն
Արցախի պահեստազորի սպաների միության ֆեյսբուքյան էջում կարդում ենք․
«Պահեստազորի սպաներն անհանգիստ են
-Այս երկու պաշտոնյաների անգործության հետևանքով Պահեստազորի սպաները մինչ այսօր չեն ստացել իրենց հասանելիք թոշակները, մինչդեռ ՀՀ֊ում նույն կատեգորիայի մարդիկ դեկտեմբերի 5-ին ստացել են...
-Պահանջում ենք ՊՆ նախարարին հետաքննել և հանրությանը ներկայացնել երկար տարիներ ֆինանսական բաժինը ղեկավարած Կարեն Գրիգորյանը ի՞նչ փողերով է այնպիսի շռայլություններ թույլ տալիս իրեն, որ տարին երկու անգամ հանգստանում է Ամերիկաներում։
Մենք խորը ցավ ենք ապրում, այսպիսի երևույթներ ապականում են հայ ժողովրդի անունը»։