Ճապոնիայում գործարկվել է աշխարհում առաջին էլեկտրական լցանավը
Ճապոնական Koa Sangyou նավաշինական ընկերությունը գործարկել է աշխարհում առաջին էլեկտրական լցանավը։ Այդ կապակցությամբ հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Կագավա nahangi նավաշինարանում, ասվում է կորպորացիայի տարածած հայտարարության մեջ:
Նավը կառուցվել է Asahi Tanker ընկերության պատվերով և նրա պատվին ստացել է «Ասահի» անունը։ Լցանավի երկարությունը 62 մ է, իսկ նավթամթերքի պահեստավորման ծավալը՝ 1280 խմ։ Այն համալրված է լիթիում-իոնային մարտկոցներով՝ 3480 կՎտ ընդհանուր հզորությամբ։
Լցանավը ունակ է հաղթահարել 150-180 կմ տարածություն, իսկ լրիվ լիցքավորման համար պահանջվում է մոտ 10 ժամ։ Նաև նավը հագեցած է այնպիսի համակարգերով, որոնք թույլ են տալիս այն օգտագործել որպես էլեկտրաէներգիայի աղբյուր արտակարգ իրավիճակների ժամանակ։