Մեր քաղաքացիներն այսքան բարձր գնաճի պարագայում ավելի լավ են ապրում, քան մեկ կամ երկու տարի առաջ. Քերոբյան (տեսանյութ)
«Թե՛ ներքին շուկայում, թե՛ ԵԱՏՄ գործընկերների հետ փորձում ենք գործիքներ գտնել, որպեսզի կարողանանք գնաճը զսպել։ Որոշակի ապրանքատեսակների նկատմամբ ԵԱՏՄ-ն արտոնյալ մաքսասակագնային քվոտաներ է սահմանել, դա հնարավորություն է տալու, որ այդ ապրանքախմբերը զուսպ գնաճ ունեն»:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նա նկատեց, որ ամեն ինչ անում են, որպեսզի գնաճը զսպեն:
«Պետք է ասեմ, որ այս տարի ունենք իրական տնտեսական աճ, որը սպասածից շատ ավելի շատ է և դա թույլ է տալիս ասել, որ մեր քաղաքացիները նույնիսկ այսքան բարձր գնաճի պարագայում ավելի լավ են ապրում, քան մեկ կամ երկու տարի առաջ», - ասաց Քերոբյանը։