Ինչպես է դատախազ Արթուր Դավթյանը դհոլ խփում` Սպիտակցի Հայկոյի երգի ներքո. մեկն ասեր` ինչ էլ հավես ունես (տեսանյութ)
Newspress.am-ի մոտ է հայտնվել տեսանյութ, որտեղ ՀՀ դատախազ Արթուր Դավթյանը շախով դհոլ է խփում` Սպիտակցի Հայկոյի երգի ներքո։
Այլ կերպ ասած, երկրի թիվ մեկ դատախազը մի ձեռքով իրավական սրի տակ է քաշում սահմանը պահող տղերքին ու գործեր կարում նրանց վրա, մյուս ձեռքով դհոլ է խփում ու քեֆ անում։
Իհարկե, լավ է անում` իր կյանքը, իր դհոլ խփելու ցանկությունը, բայց տհաճ է, երբ երկրի համար օրհասական պահին, հերոսներին մարդկանց վրա գործեր կարելուց հետո նա քեֆ֊ուրախության մեջ է...
Դասականը կասեր` սիրուն չէ՛, Արթուր, սիրուն չէ... ինչպես դհոլ ես նվագում, այնպես էլ մարդկանց վրա գործեր ես կարում ու ազատազրկում...