Կրեմլը արձագանքել է Զելենսկու՝ Բելառուսի հասցեին ուղղված սպառնալիքներինԹուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը«Մեր պարտքն է ճշմարտությունը փոխանցել ապագա սերունդներին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՄոսկվան ուշադրություն է դարձնում Հայաստանի ղեկավարության քաղաքական կուրսին. Մարիա ԶախարովաՆրանց ժառանգությունը մեր ներկան է. ԵԱՏՄ–ում ոգեկոչել են Հայրենական մեծ պատերազմի օրը«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքըԱԱ-2026-ի ռմբարկուների մրցավազքը հունիսի 22-ի դրությամբ. ովքեր են առաջատարներըX սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասինՀրդեհ է բռնկվել Հնդկաստանի ուսումնական կենտրոններից մեկում. առնվազն 14 զոհ կաՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՏեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստըՊատերազմ՝ մեր հիշողության դեմ․ ո՞վ հաղթեց՝ սի՞րտ, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ ՔԿՀ-իցԿառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչիԻնչո՞վ է սպառնում «Team Telecom»-ի և «AzerTelecom»-ի համագործակցությունը․ փորձագետՈւկրաինական զորքերը հարվածել են Վորոնեժի ռազմական կիսահաղորդիչների գործարանինՀունիսի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՓաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն ՍուրենյանցԱվինյանը հանձնարարել է մինչև այս տարվա աշուն Երևանում իրականացնել ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումըՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան, 154 տոննա կեռաս, 390 հազար հատ և 7 տոննա ծաղիկ. ՊապոյանԻրենք են մեզանից ավելի կախվածության մեջ հայտնվում . Մեդիափորձագետը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի մատակարարման համաձայնագրի մասին (Տեսանյութ)Զավեն Անդրիասյանը «2026 Chicago Summer Open» դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթողն է«Օնիրա քլաբ» ՍՊԸ խшղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել. Գևորգ ՊապոյանԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱնտուն ադրբեջանցիների նոր խումբ է ուղարկվել բնակվելու օկուպացված ՄեխակավանԳալյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրըԳազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է «Ալ Ջազիրա»-ի օպերատորըԳյումրիում հունիսի 19-ի կարկտահարությունից տուժած քաղաքացիները վնասի փոխհատուցման դիմումներ կարող են ներկայացնել մինչև հունիսի 26-ըՈվքեր են ընդգրկված «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմումԳարնան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանում նորմայից ցածր էր 0․7 °C-ովԿոնգոյում Էբոլայից մահացել է ավելի քան 250 մարդՀանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Ինչպես են ջրազուզակները դուրս բերում երեխային (տեսանյութ)
Կրակոցներ Ֆիլիպինների դպրոցներից մեկում. զինված անչափահասները սպանել են 3 մարդու. կա 8 վիրավորՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՍևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին«Ցանկություն ունեմ ավարտել բարձր նոտայով». Հենրիխ Մխիթարյանը խոսել է դժվարությունների մասինՄոսկվան շարունակում է ենթարկվել անօդաչուների հարձակման. Շերեմեդևո օդանավակայանը փակ էԴատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ ապացույց է պահանջել
Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 15-ից որոնվող 13-ամյա աղջկա մшրմինը
Հունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՔաթարը և Պակիստանը համատեղ հայտարարություն են տարածել Իրան-ԱՄՆ բանակցություններից հետոԵրևանի քաղաքապետարանը գրքեր է նվիրել մանկապարտեզների ոչ բոլոր սաներին. ծնողները տարակուսած են. Hetq.am
«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ Սեդա Սաֆարյանի ընտրությունների արդյունքների բողոքարկման դիմումի քննությանը մասնակցության հետ կապված
Գյումրի - Մոսկվա չվերթն իրականացնող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԿալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկինՎերջին 24 ժամում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում կա 49 զոհ և 32 վիրավոր
Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը արտակարգ ազդանշան է փոխանցել և սկսել է իջնել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական է տվելԱվետ Ավետիսյան փողոցը նախատեսվում է բացել առաջիկա երկու օրում
Ադրբեջանական AzerTelecom-ը հայկական Telecom Armenia-ի հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել․ ի՞նչ երաշխքիներ կան.․․․ Վարուժան Գեղամյան
Հասարակություն

Ոչ թե խաղաղության դարաշրջանի, այլ նույնիսկ խաղաղ օրվա հոտ չի գալիս․ մենք գրեթե ամեն օր արթնանում ենք նոր կորուստներով, նոր գերիներով. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

Եթե իրականում ինչ-որ բան պետք է քրեականացվի, ապա պաշտոնյաների և քաղաքական գործիչների կողմից սուտ խոսելը և խոստումը չկատարելը։ Այս մասին ԱԺ ելույթի ժամանակ ասաց Հայաստան դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։ Նա հիշեցրեց, որ օրինակ, 2018-ին տեղի ունեցած իշխանափոխությունից առաջ չէր խոստացվել, որ դրանից շատ չանցած հանձնելու են Արցախի տարածքները, տալու են հազարավոր զոհեր, թշնամու զորքը մտնելու է Հայաստան, Սյունիքում Ադրբեջանը մաքսակետեր է տեղադրելու, hետևողականորեն պաշտպանվելու են ադրբեջանցիների՝ էյվազլիական շահերը և «խաղաղության դարաշրջանի» անվան տակ Հայաստանը դառնալու է առևտրի առարկա։

Չէր խոստացվել, որ «Նիկոլ վարչապետ» գոռացողները դա անում են, որպեսզի Ալեն Սիմոնյանը հեռուստատեսային էժանագին շոուի մասնակցից, ըստ օդում կախված լուրերի, դառնա ասֆալտի օլիգարխ և պադավատի փող ծախսի բյուջեի հաշվին, հին օլիգարխները դառնան «պուպուշ» հեղափոխական–սեփականատերեր, պատահական մեկը դառնա փոխվարչապետ ու կրկին ըստ օդում կախված լուրերի՝ ասֆալտի օլիգարխ։

Չէր խոստացվել, որ Սաշիկի մասին պատմությունների սիրահար Նիկոլ Փաշինյանը, ով իր գիտակցական կյանքում մեղադրում էր նրան փայ մտնելու համար, ով այլոց էր մեղադրում Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում փայ ունենալու համար, ինքն է փայ մտել այդ հիմնարկում ու փորձում է խցկել իր մյուս նորաթուխ օլիգարխ թիմակցին այնտեղ։

«Ես չեմ կարծում, որ 2018-ին մարդիկ փողոց էին փակում, որ պատահականներն ու վաստակ չունեցողները դառնան պատգամավոր, նախարար, դեսպան, մարզպետ, դատավոր, դատախազ և այլն։ Իշխանափոխությունը հաստատ այն բանի համար չէր, որ բուքմեյքերական կենտրոնի ղեկավարի փողերով երեկվա թավշյա տղաները գնան հունական կղզիներում գերթանկարժեք զվարճանքների»,- ասաց Արեգնազ Մանուկյանը:

Նա նկատեց, որ 2018-ին այլ բաներ էին խոստացվել. սեր ու հանդուրժողականություն, տնտեսության թռիչքաձև աճ ու զրո կոռուպցիա։ Եղավ ատելություն, թշնամանք, պառակտում, թալանի աննախադեպ չափեր, գռեհիկ կոռուպցիա։

«2018-ին ստացած մանդատը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ամբողջությամբ մսխել են։ Նրանք խաբել են ու հիմա էլ են խաբում։ Եթե նույնիսկ, ինչպես իրենք են ասում, ժողովրդից իբր ստացել են «Խաղաղության դարաշրջան» բացելու մանդատ, ապա այդ մանդատը նույնպես մսխված է, քանզի Ադրբեջանը շարունակում է կրակել, սպանել, գերության մեջ պահել մեր զինվորներին ու փակել մեր ճանապարհները։

Ոչ թե խաղաղության դարաշրջանի, այլ նույնիսկ խաղաղ օրվա հոտ չի գալիս․ մենք գրեթե ամեն օր արթնանում ենք նոր կորուստներով, նոր գերիներով:

Եթե մի պահ ընդունենք, որ 2021-ի արտահերթ ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը պայմանավորված էր «Խաղաղության դարաշրջանի» ու բաց սահմանների խոստմամբ, ապա ներկա իրադարձությունները ապալեգիտիմացնում են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Որովհետև պատերազմը չի կանգնել, այն նոր ձև է ստացել։ Նման մանդատ նրան որևէ մեկը չի տվել, հետևաբար՝ Փաշինյանի գլխավորած իշխանությունը լեգիտիմ չէ և ենթակա է հեռացման։

Ստի ու չարիքի իշխանության վերջը պետք է գա»,-ասաց Արեգնազ Մանուկյանը։։