Եթե իմ իշխանության օրոք 5000 մատղաշ երեխա զոհվեր, ես պրոստը ինքնասպան կլինեի. Շպռոտ (տեսանյութ)
Ես չեմ արդարացնում գերի ընկնելու պահը, քավ լիցի, ամոթ բան ա դա։ Բայց եթե Պետությունը մեջքիդ կանգնած չի, Հրամանատարդ վախկոտ ա, դու չունես ճիշտ Զինվորի նաստռոյ, կարաս գերի ընկնես։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութին կից գրել է երգչուհի Շպռոտը, ով վերջին շրջանում սուր քննադատությունների է ենթարկում իշխանություններին։
«Եվ գերիներին թող դատեն մենակ իսկական կռվող տղեքը, ոչ թե չկռված երկրի դեմքերը։ Իսկ ծնողներին հարգել ա պետք և լսել։ Դեռ պարզ չի՝ ով ոնց ա գերեվարվել։ Ամոթ էն տղերքին, ովքեր կամավոր գերի են ընկել… Խոնարվում եմ բոլոր բոլոր Էն ծնողների առջև, ովքեր իրենց Զավակներին բանակ են ուղարկել ու ուղարկում սիրտները դող…
Դուք չգիտեք ուր եք ուղարկել, բայց ուղարկել եք։ Մեռնեմ Ձեր սրտին։ Կներեք, որ ձեզ Արժանվույն չեն հարգում, կներեք հազար անգամ»։