Բացառում ենք Վանաձորում ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելը, այդ ուժի հետ մենք չունենք գաղափարական որևէ եզրեր. Վահե Դոխոյան (տեսանյութ)
Մենք կոալիցիա չենք կազմի այն ուժի կամ ուժերի հետ, որոնք մեզ հետ ունեն գաղափարական կամ ռազմավարական հակասություններ։ ՔՊ-ի հետ այս պահին չունենք ոչ մի գաղափարական եզրեր։ Մեր մասով բացառվում է, որ Գյումրիի նախադեպը կարող է կրկնվել։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի համայնքապետի՝ «Հայրենիք» կուսակցության թեկնածու Վահե Դոխոյանը։