Ինչպես է ՔՊ-ի սրտի ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը սիրաշահել իշխանությանը. էժանագին ներկայացում` նրա հոր մասնակցությամբ (տեսանյութ)
Համացանցում ակտիվ շրջանառվում է տեսանյութ` կապված Քրիստինե Գրիգորյանի հետ։ Նախ հիշեցնենք, որ վերջինս ՔՊ-ի սրտի թեկնածուն է` Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում:
Ինչ վերաբերվում է տեսանյութին, ապա այն նկարահանվել է այս տարվա մայիսին, երբ Գրիգորյանը Արդարադատության փոխնախարար էր։
Հավանաբար նա այնքան էլ ցանկացել շոյել երկրի ղեկավարի մարմնի համապատասխան տեղն ու սիրաշահել նրան, որ արդյունքում ստացվել է մի խղճուկ ու էժանագին ներկայացում: Քրիստինե Գրիգորյանը համաձայնել է իր հորը` Աղվան Գրիգորյանին, տալ պատահական անցորդի կերպար, որը ջանասիրաբար խաղում է մի խեղճ, հալածված առևտրականի դեր:
Քրիստինե Գրիգորյանի հայրն այնքան է տարվել իրեն վստահված դերով, որ խայտառակ իրարամերժ ու անհեթեթ հայտարարություններ է անում։
Պատահական անցորդի կերպարը Աղվան Գրիգորյանի համար կերտել է նրա աղջիկ Քրիստինեն:
Մի խոսքով՝ առաջարկում ենք դիտել տեսանյութը։