Կյանքում ոչինչ հավերժ չի, հատկապես նիկոլավիրուսը. Հոխիկյան
Լրագրող, վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբեք չվախենաս որևէ սպառնալիքից ու ճնշումից... աշխատանքից են ազատո՞ւմ, ուրիշ աշխատանք կունենաս, բայց կհարգես ինքդ քեզ, կապրես մարդավարի, ոչ թե ստրուկի պես, գլուխդ թուրքի առաջ կախած։ Կյանքում ոչինչ հավերժ չի, հատկապես նիկոլավիրուսը։
Եթե սխալմամբ վարակվել ես այդ վիրուսով, բայց գիտակցում ես, որ ՔՊ-ն աղետ է մեր երկրի համար, մի վախեցիր նախ ինքդ քեզ խոստովանել։
Միայն ուժեղ մարդիկ կարող են խոստովանել սխալն ու շտկել այն, թույլերը շարունակ մեղքը բարդում են այլոց վրա ու նոր մեղքեր գործում։
Ազատագրիր քեզ բոլոր ներքին վախերից»: