«Դավիթ Հարությունյան» դաշինքի անդամներն ազատ են արձակվել
NEWSPRESS.am-ը տեղեկություն էր ստացել, որ այսօր առավոտյան` ժամը 8-ին բերման են ենթարկել Եղեգնաձոր խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Դավիթ Հարությունյան» դաշինքի առաջին համարը՝ Դավիթ Հարությունյանին և դաշինքի շտաբը համակարգողներից Գևորգ Սաքանյանին:
Հակակոռուպցիոն կոմիտեից էլ հաստատեցին լուրը` հավելելով, որ Դավիթ Հարությունյանի և Գևորգ Սաքանյանի հետ կապված քրեական գործ է քննվում, միաժամանակ նշեցին, որ գործով ձերբակալվածներ չկան, այլ մանրամասներ չհայտնեցին քննվող քրգործից:
Քիչ առաջ էլ տեղեկացանք, որ Դավիթ Հարությունյանն ու Գևորգ Սաքանյանը ազատ են արձակվել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Վայոց ձորի Եղեգնաձոր խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով տեղի է ունենալու ավագանու անդամների ընտրություն։ Եղեգնաձոր համայնքի մեջ ընդգրկված են Գետափ, Գլաձոր, Եղեգնաձոր, Մալիշկա, Վերնաշեն բնակավայրերը։ Համայնքն ունի 14508 ընտրող, իսկ ավագանու կազմը բաղկացած է լինելու 21 անդամից։ Եղեգնաձորում ընտրապայքարին մասնակցելու են 4 կուսակցություններ և 1 դաշինք։