Ռուսաստանն Ուկրաինայի վրա կհարձակվի մի քանի ուղղություններով. ԱՄՆ հետախուզություն
ԱՄՆ հետախուզության պաշտոնյաները պարզել են, որ Ռուսաստանը ծրագրում է Ուկրաինայի վրա հնարավոր հարձակումը իրականացնել բազմաթիվ ճակատներից արդեն 2022 թվականին։
Ըստ աղբյուրների՝ Մոսկվան նախատեսում է այս գործողությանը ներգրավել իր մոտ 175 հազար զինվորականի։ Այս մասին գրում է Washington Post-ը:
«Նախատեսվում է 100 գումարտակային մարտավարական խմբեր տեղափոխել զրահատեխնիկայի, հրետանու և այլնի հետ միասին։ Դա հաստատում են նաև հետախուզական փաստաթղթի տվյալները»,- ասվում է հոդվածում։