Ցուցահանդես-վաճառք, որի հասույթը կուղղվի առաջնագծում կանգնած զինվորներին և սահմանամերձ շրջանների փոքրիկներին (տեսանյութ)
Եթե ցանկանում եք օգնել Զինվորին, ապա բաց մի թողեք ցուցահանդեսը: Այս կարգախոսով Aralez ՀԿ֊ն ցուցահանդես֊վաճառք է կազմակերպել Էլիտ Պլազայում՝ Խորենացիի 15 հասցեում:
Այս պահին գեղեցիկ ձևավորված ու տարբեր տեսակի ապրանքներով ծանրաբեռնված ցուցադրասեղանները սպասում են գնորդների։
Սեղանների ամրագրման համար վճարած գումարը և վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է բարեգործական ծրագրերի իրականացմանը. ցուցահանդես-վաճառքի նպատակն է աջակցել առաջնագծում կանգնած զինվորներին և սահմանամերձ շրջանների փոքրիկներին Ամանորյա գեղեցիկ անակնկալներով տոն պարգևելը: