Իլոն Մասկը 1 միլիարդ դոլարով վաճառել է «Tesla»-ի ևս մեկ բաժնետոմս
Իլոն Մասկը վաճառել է «Tesla»-ի ևս մեկ խոշոր բաժնետոմս՝ 1 մլրդ դոլար արժողությամբ։ Գործադիր տնօրենը գրեթե մեկ ամիս կրճատում է իր մասնաբաժինը իր ընկերությունում: Հաշվի առնելով այս ընթացքում վերջին վաճառքը՝ Մասկը մոտ 10,9 մլրդ դոլար է ստացել էլեկտրամեքենաներ արտադրողի բաժնետոմսերի դիմաց։
Համաձայն ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերի՝ դեկտեմբերի 2-ին Իլոն Մասկը կիրառել է «Tesla»-ի 2,1 մլն բաժնետոմս գնելու օպցիոններ՝ մեկ բաժնետոմսի դիմաց 6,24 դոլար գնով և նույն օրը վաճառել է ավելի քան 934,000 արժեթղթեր 1 058 գնով։ Բաժնետոմսերի վաճառքից նա վաստակել է մոտ 1,01 մլրդ դոլար։
Մասկը նոյեմբերի 8-ին վաճառել է «Tesla»-ի առաջին խոշոր բաժնետոմսերը։ Մինչ այդ՝ նոյեմբերի 6-ին, նա Twitter-ի իր միկրոբլոգում հարցում է անցկացրել այն մասին, թե արդյոք պե՞տք է վաճառի «Tesla»-ի իր բաժնետոմսերի 10%-ը։ Մասկը բաժնետոմսերի վաճառքը բացատրել է հարկեր վճարելու անհրաժեշտությամբ և ասել, որ կվաճառի թերթերը, եթե սոցցանցի օգտատերերը հավանություն տան նման գործողություններին։
Քվեարկության մասնակիցների կեսից ավելին կողմ է արտահայտվել բաժնետոմսերի վաճառքին։ Twitter-ի հարցումներից հետո «Tesla»-ի բաժնետոմսերը մեկ շաբաթվա ընթացքում կորցրել են 15%, ինչը նրանց ամենամեծ շաբաթական անկումն է 2020 թվականի մարտից ի վեր: