Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցում է 5,2 միլիոնը
Դեկտեմբերի 4-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը (COVID-19) հասել է 265 197 211-ի։
Առցանց վիճակագրության համաձայն՝ օրական աճը կազմել է 723 797։
Համաճարակի ողջ ընթացքում մահացել է 5,258,356 մարդ, ապաքինվել է 238,977,513 մարդ։
Վարակվածների թվով առաջատարը ԱՄՆ-ն է (49,878,049), 2-րդ տեղում՝ Հնդկաստանը (34,624,360), 3-րդը՝ Բրազիլիան (22,129,409), որին հաջորդում են Մեծ Բրիտանիան (10,379,647) և Ռուսաստանը (9,736,037):