Մեզ պետք է ազգային գաղափարախոսություն, շարժում, որը կմիավորի ամբողջ աշխարհի հայությանը. Մնացական Բիչախչյան
Մեզ պետք է ազգային գաղափարախոսություն, շարժում, որը կմիավորի ամբողջ աշխարհի հայությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՎՎ նախկին պետ Մնացական Բիչախչյանը:
«Հիշեք սիոնիզմը, ինչպես միավորեց աշխարհասփյուռ 10 մլն. հրեաներին և հիմնեց Իսրայել պետությունը:
Իսկ մենք ունենք հիմնած պետություն, մեկ քայլ առաջ ենք:
Բոլոր կուսակցությունները, քաղաքական այլ միավորումները իրենց նպատակներում և կանոնադրություններում պետք է առաջնայինը այդ նպատակը հռչակեն, իսկ որ կուսակցությունը կհրաժարվի, կվարի ապակենտրոն քաղաքականություն, օրենքով սահմանել դրույթ նրանց գործունեությունը արգելելու վերաբերյալ»: