Yerevan City, խնդրում եմ բացատրել՝ սա ի՞նչ մթերք է... կորավ այն վստահությունը, որ Սիթի-ներում մթերքն արագ է սպառվում ու միշտ թարմ է (լուսանկար)
Ֆեյսբուքյան օգտատերերերից Ժաննա Սարգսյանն իր էջում հրապարակել է լուսանկար և կից գրել.
«Yerevan City, խնդրում եմ բացատրել՝ սա ի՞նչ մթերք է։ Արդյո՞ք սրա մեջ կա բաղադրիչ, որն արգելվում է կիրառել պանրի արտադրության մեջ։ Ուզում եմ հասկանալ՝ տեղական պանրի համար 2700-ը շատ էժան գին է՞, որ փոխարենը պանրային մթերք եք առաջարկում։ Եվ ի՞նչ գնից են սկսվում իսկական պանիրները։
Իսկ «թարմ հավի» դիահոտի մասին տեքստով չեմ կարող պատմել։ Սննդի հետ գործ ունեք․․․
P.S. Տեղական «թարմ հավը» վերադարձրինք: Ափսոս, կորավ այն վստահությունը, որ Սիթի-ներում մթերքն արագ է սպառվում ու միշտ թարմ է»: