Օմիկրոն շտամը տարածվել է արդեն աշխարհի 38 երկրներում
Կորոնավիրուսի օմիկրոն շտամը մինչ այժմ հայտնաբերվել է 38 երկրներում։ Այս մասին ուրբաթ օրը Ժնևում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետ Մարիա վան Կերխովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ստացել ենք զեկույցներ, որ օմիկրոնը կա արդեն 38 երկրներում», - ասելէ նա՝ պարզաբանելով, որ դրանք ԱՀԿ-ի «բոլոր վեց շրջաններում» տեղակայված պետություններ են։
Փորձագետի խոսքով՝ Հարավային Աֆրիկայից ստացված տեղեկատվության համաձայն՝ վարակված մարդկանց թիվը այնտեղ աճում է: «Կա ենթադրություններ, որ օմիկրոն շտամը ավելի վարակիչ է», - ասել է Կերխովը: