Սաակաշվիլին արտասահման տեղափոխվելու կարիք չունի․ Եկատերինա Տիկարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անհրաժեշտ բուժօգնություն է ստանում տանը և արտասահման տեղափոխվելու կարիք չունի, ուրբաթ օրը վրացական Ռուսթավի 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է հանրապետության առողջապահության նախարարության ղեկավար Եկատերինա Տիկարաձեն։
«Չեմ կարող պատկերացնել, որ վրացի բժիշկները չունենան բավարար իրավասություն՝ հիվանդին ապահովելու համար անհրաժեշտ ամեն ինչով: Ելնելով դրանից՝ մենք որևէ կոնսուլտացիա չենք անցկացրել՝ հիվանդին արտասահման տեղափոխելու և այնտեղ բուժումը շարունակելու համար», - նշել է Տիկարաձեն։
Լրագրողի այն հարցին, թե ե՞րբ է նախատեսվում Սաակաշվիլիին դուրս գրել Գորիի զինվորական հոսպիտալից և տեղափոխել բանտ, նախարարը պատասխանել է, որ ամեն ինչ կախված է բանտարկյալի առողջության վերականգնման գործընթացից։ «Այս փուլում նրա դուրսգրումը նախատեսված չէ, քանի որ բացի սնունդ ընդունելուց, հիվանդին անհրաժեշտ են այլ ընթացակարգեր, կարևոր է, որ նա լիովին վերականգնվի, միայն դրանից հետո հնարավոր կլինի դուրս գրել»,- ասել է նախարարը։