Ջո Բայդենը նշել է, որ չի հարգում Ռուսաստանի սկզբունքները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չի հարգում որևէ մեկի «կարմիր գծերը» Ուկրաինայի համատեքստում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ամերիկացի առաջնորդին խնդրել են մեկնաբանել հայտարարությունները, թե Մոսկվան դիտարկում է «կարմիր գծերը», մասնավորապես ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի հետագա մոտեցումը Ռուսաստանի սահմաններին և հարվածային համալիրների տեղակայումը Ուկրաինայի տարածքում, ինչպես նաև հիպերձայնային զենքերի թեման։
«Ես չեմ ճանաչում ոչ մի կարմիր գիծ», - ասել է Բայդենը։
Նա հավելել է, որ հույս ունի «երկար զրույց» ունենալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։
«Մենք վաղուց գիտեինք Ռուսաստանի գործողությունների մասին։ Ակնկալում եմ, որ մենք երկար զրույց կունենանք Պուտինի հետ»,- ասել է ամերիկյան պետության ղեկավարը։