Ուժգին փոթորիկ Թուրքիայում․ կան զոհեր և վիրավորներ
Ստամբուլում և Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող մի շարք նահանգներում փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Կոջաելիի նահանգի վարչակազմի տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել բեկորների ընկնելու հետևանքով։ Հաղորդվում է նաև մեկ մահվան մասին Զոնգուլդակ նահանգում։
Ավելի վաղ հաղորդվել էր Ստամբուլում չորս զոհի և 38 վիրավորի մասին՝ ուժեղ քամու հետևանքով քանդված տանիքների բեկորների հետևանքով։