Ռուսաստանում կորոնավիրուսից մահացությունը կրկին աճում է
Անցած 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 32648 նոր դեպք։ Այս մասին հայտնում են COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբից։
Անցած մեկ օրվա ընթացքում վարակի հետևանքներից մահացել է 1229 մարդ։
Կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր հանրապետությունում գրանցվել է COVID-19-ի 9 636 881 դեպք, մահացել է 275 193 հիվանդ։