Արման Սարգսյանը կրկին ճողոպրեց լրագրողներից՝ չպատասախանելով Իշխանասարի մասին հարցին (տեսանյութ)
Ձեր նախորդ անգամվա գրածի համաձայն՝ ճողոպրեմ, մյուս անգամ կհանդիպենք: Այս մասին այսօր, դիմելով լրագրողներին, ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ չպատասխանելով հարցին, թե ճի՞շտ են մամուլում տարածված այն տեղեկությունները, որ թշնամին հետ է քաշել զորքերը Իշխանասարից:
«Իսկ ինչո՞ւ եք ճողոպրում»,- հարցրին լրագրողները:
«Ես չեմ ճողոպրում, ես միշտ խոսում եմ, ուղղակի հիմա շտապում եմ»,- երկար-բարակ մեկնաբանեց փոխնախարարը՝ փոխարենը մեկ բառով պատասխանելու տեղեկությունը ճի՞շտ է, թե ոչ:
«Մյուս անգամ բոլոր հարցերին կպատասխանեմ»,- ասաց Սարգսյանը՝ ըստ էության կրկին ճողոպրելով լրագրողներից: