Աբովյան խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ, երախտապարտ եմ երեկ կայացած ամփոփիչ երթին ձեր մասնակցության, վստահության և ջերմ խոսքերի համար. Բաբայան (տեսանյութ)

Էդուարդ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել.
«Աբովյան խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ,
Երախտապարտ եմ երեկ կայացած ամփոփիչ երթին ձեր մասնակցության համար, ձեր վստահության ու ջերմ խոսքերի համար, որով մեզ աննկարագրելի էներգետիկա և ուժ փոխանցեցիք:
Հենց այս փոխադարձ սրտացավության մթնոլորտն էլ կդառնա նոր համայնք կերտելու հիմնաքարը:
Ի՛ գործ, միասին կառուցենք նոր համայնք, նոր սկիզբ»: