«Ֆեներբախչեն» հետաքրքրված է Իսկոյի ծառայություններով
«Ֆեներբախչեն» իր տրանսֆերային թիրախ է նշել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյին, հայտնում է Fichajes-ը:
Թուրքական ակումբը 29-ամյա խաղացողին դիտարկում է որպես Մեսութ Օզիլի հավանական փոխարինող:
Իսկոյի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է հաջորդ ամառ, և նրան դեռ թարմ պայմաններ չեն առաջարկել: Ընդգծենք, որ իսպանացու ծառայություններով հետաքրքրված են նաև իտալական և իսպանական մի շարք ակումբներ ևս։