Դուշան Վլահովիչի համար պայքարին միացավ նաև «Միլան»-ը
Հաջորդ ամռանը «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչին դժվար ընտրություն է սպասվում՝ մեկ տասնյակից ավելի եվրոպական թոփ ակումբներ արդեն հերթագրվել են ֆուտբոլիստի համար:
Ինչպես տեղեկացնում են տեղական Gazzetta dello Sport պարբերականի լրագրողները՝ Վլահովիչի համար պայքարին կփորձի միանալ նաև Միլանը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբում կարծում են, որ կկարողանան գտնել տրանսֆերի համար անհրաժեշտ ռեսուրսները, եթե ֆուտբոլիստն ինքը համաձայնի տեղափոխվել իրենց ակումբ։ Իտալական գրանդից բացի Սերբիայի հավաքականի ներկայացուցչով հետաքրքրություն են ցուցաբերում «Ատլետիկո»-ն, «Մանչեսթեր Սիթի»-ն, «Տոտենհեմ»-ը և Դորտմունդի «Բորուսիա»-ն։
Ի դեպ, Վլահովիչը հանգստյան օրերին գերազանցել է «Ֆիորենտինայի» ռեկորդը՝ մեկ օրացուցային տարում գոլերի քանակով։