«Մանչեսթեր Սիթի»-ն Ֆերան Տորեսի տրանսֆերը կվաճառի միայն 70 միլիոն եվրոյի դիմաց
«Մանչեսթեր Սիթի»-ն պատրաստ է դիտարկել Ֆերան Տորեսից բաժանվելու հարցը միայն այն դեպքում, եթե սեղանին դրվի 70 միլիոն եվրո գումար։
Այս մասին պնդում է Marca-ն: «Բարսելոնան» հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով և ցանկանում է իրականացնել այդ տրանսֆերը։
Անգլիական ակումբը հավանում է Տորեսին, սակայն բարձր գումարի դիմաց պատրաստ է հրաժարվել նրանից։