Նիկոլ, ժողովուրդը քեզ մանդատ է տվել, որ դու իր հերն անիծե՞ս, երկիրը դժոխք սարքե՞ս. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)
Ոչ մի հայ, եթե թուրքի լրտես չէ, չի կարող երկիրը դժոխքի վերածելու մանդատ չէր կարող քեզ տալ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Ստի հերն անիծեմ, թե քեզ մանդատ են տվել, որ Հայաստանի ժողովրդին բոմժ սարքես, հայրենիքը վաճառես»,-ասաց նախկին պատգամավորը՝ հավելելով․ «Նիկո՛լ, ժողովուրդը քեզ մանդատ է տվել, որ դու իր հերն անիծե՞ս, ժողովուրդը քեզ մանդատ է տվել, որ դու առնվազը բարեկեցիկ կյանք ապահովես իր համար»:
Նա նկատում է, որ Նիկոլը ժողովրդին տարանջատում է․ այն հատվածը, որն իրեն ընդունում է՝ ժողովուրդ է, իսկ այն հատվածը, որը չի կիսում իր քաղաքականությունը՝ ժողովրուրդ չէ։