Մարսելո Բրոզովիչը նոր պայմանագիր կկնքի «Ինտեր»-ի հետ
Մարսելո Բրոզովիչը պատրաստվում է ավարտին հասցնել իր ապագայի վերաբերյալ քննարկումները՝ նոր չորս տարվա պայմանագիր կնքելով «Ինտեր»-ի հետ։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։
Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստին շատ են կապում Պրեմիեր լիգայի մի շարք թիմերի հետ, սակայն նա պատրաստ է հավատարիմ մնալ Ա Սերիայի գործող չեմպիոններին:
Ընդգծենք, որ երկարատև քննարկումներից հետո ֆուտբոլիստն ի վերջո որոշում է կայացրել չհեռանալ Իտալիայից։