Ալիևը դրական է գնահատել Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուս լրագրողին մեկնաբանել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները.
«Մենք դա շատ դրական ենք գնահատում Ադրբեջանում։ Այս մասին խոսել եմ նաև հանդիպմանը։ Ռուսաստանը շատ կարևոր դեր է խաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում:
Եվ հանդիպման ավարտին ընդունված համատեղ հայտարարությունը հենց դրա մասին է խոսում՝ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, սահմանազատման հանձնաժողովի աշխատանքները նախապատրաստելու քայլերի մասին»: