Ճապոնիան փակեց իր երկրի սահմանները օտարերկրացիների համար
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ասել է, որ երկիրը երեքշաբթի՝ նոյեմբերի 30-ից, փակում է իր սահմանները բոլոր օտարերկրյա քաղաքացիների համար՝ կորոնավիրուսի նոր օմիկրոն շտամի տարածման հետ կապված մտահոգությունների ֆոնին, հայտնում է Xinhua-ն։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ որոշումը ժամանակավոր միջոց է, քանի դեռ ավելին հայտնի չէ COVID-19-ի նոր տեսակի մասին։
Անցյալ շաբաթվա սկզբին Ճապոնիան փակեց իր սահմանները Հարավային Աֆրիկայի, ինչպես նաև աֆրիկյան որոշ երկրներից ժամանողների համար: